Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրդողանը Ապրիլի 24-ին ցավակցական նամակ է գրել Պոլսո հայոց պատրիարքին

Ապրիլ 24,2020 20:21

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ ցավակցություն հայտնելով «1915թ. դեպքերի կապակցությամբ»:

«Մենք երբեք թույլ չենք տվել, որպեսզի անգամ մեկ քաղաքացի խտրականության ենթարկվի իր համոզմունքների և ինքնության պատճառով»,- ասվում է նամակում:

Էրդողանը նշել է, որ Արևելյան Անատոլիայում հայերը մահացել են, քանի որ նրանց մի մասը «կանգնել են ներխուժած ռուսների կողքին և ապստամբել օսմանյան զորքերի դեմ»:

«Հայերի վերաբնակեցումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, որոնց ավելացել են զանգվածային սպանությունները երկու կողմերի զինվորականների և աշխարհազորայինների կողմից: Ականավոր օսմանցի հայ քաղաքական գործիչների, մտավորականների և համայնքի այլ անդամների զանգվածային ձերբակալությունները, որոնք կասկածվում էին անջատողական խմբավորումների հետ կապերի, ազգայնական տրամադրությունները թաքցնելու և օսմանյան իշխանությունների նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ, տեղի են ունեցել այն ժամանակվա մայրաքաղաք Ստամբուլում 1915թ. ապրիլի 24-ին, ինչը համարվում է ավելի ուշ շրջանի վայրագությունների սկիզբ»,- ասվում է Էրդողանի նամակում:

Նա նաև հավելել է, որ Թուրքիան դեմ է «ցեղասպանություն» եզրի կիրառմանը և այդ իրադարձությունները համարում է ողբերգություն, «որում երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել»:

Ըստ Ermenihaber.am-ի՝ Էրդողանը հավելել է. «Ոչ մի դեպքում թույլ չենք տվել և թույլ չենք տալու օտարացնել մեր որևէ մի քաղաքացու, հավատքի կամ ինքնության պատճառով վատ վերաբերմունքի արժանացնել։

Մեր բոլորի ընդհանուր նպատակն է անցյալից միայն բարեկամության ու մարդկային բարձրագույն իդեալի համար ուժ առնել և ապագա կառուցել միասին։

Բոլորիս համար ակնհայտ են այն շրջանակները, որոնք, անտեսելով Անատոլիայի խորքից ծնված մեր միասնականությունը, ցանկանում են պատմությունից թշնամություն բխեցնել։ Մեր ամենակարևոր ցանկությունն այն է, որ այլ նպատակներ հետապնդող շրջանակներին հնարավորություն չտանք, մանավանդ որ մենք միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա ենք ցանկանում կառուցել։

Այս խոհերով ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանցի հայերին։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ շենություն»։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930