Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական պահ․ Անիի ավերակների դիմաց բարձրացվեց Հայոց եռագույնը (Ֆոտաշարք)

Ապրիլ 24,2020 17:49

Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այսօր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգել են`այցելելով Հերհերի կամ Ջարդի ձոր ու ծաղիկներ խոնարհելով։ Իսկ Գյումրու Բարեկամության այգում, որտեղ տեղադրված է անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հիշատակի կարգ է կատարվել։

Այնուհետ մարզի պաշտոնյաներն այցելել են Անի մայրաքաղաքի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանող Խարկով գյուղ, որտեղ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, ռուսաստանաբնակ 3 ընկերների նախաձեռնությամբ ծածանվել է 5 մետր լայնությամբ, 10 մետր երկարությամբ Հայոց եռագույնն ու տեղադրվել է հիշատակի խաչքար։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ուղիղ եթեր մտնելով Խարկով գյուղից, ասաց․ «Գտնվում ենք Անի պատմական մայրաքաղաքի դիմաց, այսօր շատ խորհրդանշական, շատ կարևոր օր է, օրվա խորհուրդը Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն է, բայց այդ հիշատակի հավերժացման շատ լավ արարողություն կա։ Այսօր Ասլանյանների, Գրիգորյանների և Խռանյանների ընտանիքի անմիջական ջանքերով հենց Անիի դիմաց ծածանվում է 5 մետր լայնությամբ հայկական եռագույնը։ Այս եռագույնն ու հուշատախտակները, որ դրվել են, մեծ խորհրդանիշ ունեն են՝ «Եղել ենք , կանք, կլինենք»։ Սահմանները, որոնք տարիներ շարունակ շատ ավելի թույլ, ավելի լքված, հայ շնչի պակասով են եղել, իրենք այդ շունչը պիտի ստեղծեն»։

https://www.facebook.com/tigranpetrosyanN10/videos/529614324613819/?__xts__[0]=68.ARCVNHlaZuGgG78NO9pHn3QfpQwWpJ8621Jd7OIUkn_jPnBAKUYa0w-SW8h9tAgumgT2Xrh6XvD_6vzMdTiQ7Jb268ECfzf-UYWheW2rbT8S0pvtCpCVXI9VqCuJZmn2erJOmGLCox7d26uQYaN-GTCD7LU69LLhkSOBZkWprrp0IWSRCJxlXv7ijZ3C8xQCZL4-3gOpqkhhP7IJdtmSuFpS1x-Vz2N0KXCPwfimD1z97gqrPBfuyNURj9DXHkyROVOnjn7WyZMgGE7kVaRl4EUVCb5drl7FtbOmAnCyMrE5RXpHWtNKmOTq-sPQ1suL00WmhECObiwEJHwXSvs-9tbVLG5-3EMHovE&__tn__=-R

Ռուսաստանաբնակ երեք ընկերներն այցելել են հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկով գյուղ ու տեսնելով, որ հայկական դրոշը փոքր է, թուրքականն ավելի մեծ, նախաձեռնել են խաչքարերի ու 24 մետր բարձրության ձողի տեղադրում, որի վրա այսօր ծածանվեց Հայոց Եռագույնը։ Նրանք այս ամենը նախաձեռնել են շատ կարճ ժամանակահատվածում՝ 3-4 օրում։

«Որտեղ է լինենք, որտեղ էլ ապրենք, որ հողի վրա էլ, մենք պահանջատեր ենք, պիտի հիշենք մեր հողերի մասին»,-ասաց ներդրողներից մեկը։

Տեղի ունեցավ խաչքարերի օծման արարողություն, ՀՀ ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանն էլ կատարեց «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ու այլ հայրենասիրական երգեր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Անկիրթ, տգէտ զանգուածները շարունակում են ճաշակ թելադրել։ Քարի ամենավերեւում (միայն) ռուսերէն գրուած մի տափակ պատգամ է։ Միջնամասում եւ տակը հայերէն եւ ռուսերէն տեղեկութիւն այդ քարի կտորի մասին։ #ստորադասուած_մայրենի
    #քաղքենիներ
    #ստրկամիտներ
    #պատմութիւնից_դասեր_չքաղած

    #ինչ_արել_են_քիչ_են_արել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930