Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան. Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրում ու զորեղ է դառնում

Ապրիլ 24,2020 16:59

ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28):

Հարությալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վեր հառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրում ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուր հինգ տարի անց հիշեցնո՛ւմ է և պահանջո՛ւմ:

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նախնյաց հանդեպ ունեցած սիրո և երախտիքի վկայագիրն է, հայի ոգու ամրության և բյուր հաղթանակների հավաստագիրը: Ցեղասպանության ժամանակ նահատակվեցինք, իսկ Արցախյան պատերազմով հառնեցինք…Այսպիսին է մեր ընթացքը:

Ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության հիշատակը, հայցում ենք սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի ապրելու, արարելու, տոկալու, օրհնելու, մեր ճանապարհը լուսավորելու ընթացք ապահովեն:

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

https://www.qahana.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930