Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարություն է տարածել՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի վերաբերյալ:
Քալընի խոսքով՝ «Թուրքիան թույլ չի տա մանիպուլացնել պատմական փաստերը և դրանով ռազմական նոր գործողություններ սկսել երկրի դեմ»:
Ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը՝ Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է, որ «1915թ. ապրիլի 24-ի տեղահանության և վերաբնակեցման քաղաքականությունն ուղղված չէր «հավատարիմ» համարվող հայ ժողովրդի դեմ»։
Քալընը հիշեցրել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկի մասին, անդրադարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի կողմից հղվող «ցավակցական ուղերձի» մասին: Նրա խոսքով՝ այս կերպ Թուրքիայի նախագահը փորձել է համախմբել բոլոր կողմերին, բուժել անցյալի վերքերը, բայց այդ ամենն անտեսվել է «լոբբիստական ուժերի» կողմից։ «Նրանք, ովքեր քաղաքական շահերից ելնելով հակաթուրքական դիրքորոշում են բռնում, չեն կարող ե պատմական փաստերը»,-նշել է նա՝ հիշատակելով Թուրքիայի կողմից տարիներ շարունակ շահարկվող մի շարք թեզեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ