Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը». Ջեմալ փաշայի թոռան գրառումը վրդովեցրել է թուրքերին. Ermenihaber

Ապրիլ 24,2020 12:52

Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում։

«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Այս գրառումը, սակայն, խիստ բացասական է ընդունվել սոցցանցի մի շարք օգտատերերի կողմից։ Հակահայկական տրամադրություններ ունեցող օգտատերերը Ջեմալի գրառման տակ մի շարք մեկնաբանություններ են թողել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք․

Բուրաք Յըլդըրըմ 

«Հայերի կողմից սպանված Անատոլիայի 1000-ավոր բնակիչների մասին ոչ մի բառ չես խոսի, բայց հենց գա ապրիլի 24-ը, իսկույն կասես՝ Հայոց ցեղասպանություն։ Գնա այստեղից։ Հայասերներ եք դուք»։

Օզզիեք

«Երևում է՝ Ամերիկայի հայկական լոբբից փող է եկել»։

Աթիլլա Գյոնուլլու

«Եթե այս երկրում մի բռնապետ լիներ, այս մարդն ու այս գրառումով կիսվող բոլոր մարդիկ օճառ կլինեին»։

Էսմա

«Հայոց ցեղասպանություն չկա։ Կա հայերի կողմից թուրքերի նկատմամբ իրականացրած ցեղասպանություն։ Թուրք ժողովուրդը ցեղասպանություն չի արել, չի անի»։

Հավելենք, որ այս լուրը հրապարակած թուրքական սկզբնաղբյուր լրատվական կայքն էլ Ջեմալի գրառումը սկանդալային է որակել՝ չմոռանալով ցեղասպանության բառի դիմաց դնել  թուրքական ժխտողականության մեջ պարտադիր կիրառում ունեցող «այսպես կոչված» արտահայտությունը։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930