ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։
«Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։
ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ, այսպիսով` ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։
Կարդացեք նաև
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը եւ արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից»։
2015 թվականի մարտին հայկական անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ընդունել համապատասխան բանաձեւ։