Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մաս­նա­կից ենք խեղ­կա­տակ­նե­րի թատ­րո­նի». «Իրատես»

Ապրիլ 24,2020 11:57

«Ի­րա­տե­սի» հար­ցե­րին պա­տաս­խա­նում է Գո­րի­սի տա­րած­աշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­ՀԱ­ՐՈՆ քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԸ։

Վե­հա­փա­ռի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո չեն դա­դա­րում իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից նրան և ե­կե­ղե­ցուն ուղղ­ված քն­նա­դա­տու­թյուն­նե­րը։ Ին­չու՞ կա­թո­ղի­կո­սի խոս­քը նման ար­ձա­գանք ու­նե­ցավ։

-Քա­նի որ հար­ցազ­րույ­ցը նաև հա­մա­ցան­ցում պետք է հայ­տն­վի և տար­բեր մա­կար­դա­կի, ի­մաս­տու­թյան կամ տկա­րամ­տու­թյան սահ­ման­նե­րի մար­դիկ պետք է ըն­թեր­ցեն, ուս­տի թող նախ կար­դան այս պատ­մու­թյու­նը և ի­րենց սր­տում կհաս­կա­նան` ինչ որ կգրեն, կա­սեն, կխո­սեն իմ ա­սա­ծի վե­րա­բե­րյալ վերջ-ա­ռաջ ի­րենց տուն են տա­նե­լու ու դրան­ցով են լց­նե­լու ի­րենց տու­նը ու թող հե­տո ոչ մե­կից չբո­ղո­քեն:

Մի վա­նա­կան հաս­նում է մի գյուղ, որ­տեղ մար­դիկ են հա­վաք­վում, հայ­հո­յում, չար ու վատ բա­ներ ա­սում, վա­նա­կա­նը լուռ լսում է, ա­պա թե. «Գի­տե՞ք, քիչ ա­ռաջ հարևան գյու­ղում էի, մար­դիկ ա­նու­շա­համ մր­գեր հյու­րա­սի­րե­ցին, ես դրանք չվերց­րի, ի՞նչ եք կար­ծում ի՞նչ ա­րե­ցին նրանք այդ մր­գե­րը»։ Մար­դիկ պա­տաս­խա­նում են. «Ի՞նչ պետք է ա­նեն, ի­րենց տուն են տա­րել»։ Ի պա­տաս­խան վա­նա­կանն ա­սում է. « Բա դու՞ք ինչ եք տա­նե­լու ձեր տուն, հայ­հո­յու­թյուն­ներն ու ձեր զր­պար­տանք­նե՞­րը»:

Ա­մեն մարդ օ­րա­վեր­ջին ո­րո­շա­կի բան է տա­նում իր հետ իր իսկ տուն, ո­մանք` հայ­հո­յու­թյուն­ներ, ո­մանք` սուտ ու կեղ­ծիք, ո­մանք` ա­նա­ռա­կու­թյուն­ներ, ո­մանք` օրհ­նու­թյուն­ներ… ու այդ ա­մե­նով լց­նում ի­րենց տու­նը: Ով խելք ու­նի, թող հաս­կա­նա:

Անդ­րա­դառ­նա­լով հար­ցին` ա­սեմ, որ հե­տաքր­քիր է շատ այն ա­մե­նը, ինչ տե­ղի է ու­նե­նում Վե­հա­փա­ռի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված. հոր­դո­րում են, որ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն չա­նի, ո­չինչ չա­սի, պար­զա­պես կույր ձևա­նա: Ես էս կար­գի ան­միտ­նե­րին հետ խո­սեմ ա­վե­տա­րա­նի տո­ղե­րով: Հով­հան­նես Մկր­տի­չը Հե­րով­դե­սին ա­սում է. «Քո եղ­բոր կնո­ջը քեզ կին առ­նե­լը օ­րի­նա­վոր չէ» (Մարկ. 6; 18), Հով­հան­նես Մկրտ­չի խոս­քը` ուղղ­ված Հե­րով­դե­սին, քա­ղա­քա­կա՞ն է, թե՞ ոչ, երբ Քրիս­տոս Հե­րով­դե­սին ա­սաց. «Գնա­ցե՛ք, ա­սա­ցե՛ք այն աղ­վե­սին… եր­րորդ օ­րը գործս կա­վար­տեմ» (Ղուկ. 13; 31-33)։ Քրիս­տոս քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյու՞ն ա­րեց, թե՞ ոչ: Թող պա­տաս­խա­նեն:

Վե­հա­փա­ռը Հով­հան­նես Մկրտ­չի խոս­քե­րով ըն­դա­մե­նը ա­սել է` օ­րի­նա­վոր չէ այս պան­դե­միա­յի ժա­մա­նակ ռիս­կա­յին տա­րի­քի մարդ­կանց պա­հել բան­տում, որ­պես օ­րի­նակ շեշ­տադ­րե­լով ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­նու­նը: Վե­հա­փա­ռը ամ­բող­ջա­կան ի­րա­վունք ու­նի նաև հենց Քրիս­տո­սի օ­րի­նա­կով դի­մե­լու, և թող ոչ ոք իր ա­ղի­նե­րի գա­լա­րու­մով ու տկա­րամ­տու­թյամբ չվայ­րա­հա­չի:

Կամ ո՞վ է ա­սել, որ ա­ղան­դա­պաշտ ու ա­ղան­դա­վոր, այ­լա­սեր­ված, օ­տար­նե­րի փո­ղով հա­յի դեմ պա­տե­րազ­մի ե­լած ան­հայ­րե­նիք տա­կանք­նե­րը, ո­րոնք օ­տար­նե­րի շա­հերն են սպա­սար­կում, որ պա­տեհ ա­ռի­թով կա­րող են հառ­նել, ճա­նա­պարհ­ներ փա­կել, պետք է պե­տա­կան ու գոր­ծա­դիր բարձր պաշ­տոն­ներ զբա­ղեց­նեն, Ա­մե­նայն Հա­յոց Վե­հա­փա­ռը ի­րա­վունք չու­նի ա­սե­լու` խո­ցե­լի խա­վե­րի հան­դեպ հետևո­ղա­կան ե­ղիր:

Ի գի­տու­թյուն տգի­տա­մա­նիա­յով տա­ռա­պող բա­նա­կա­նու­թյու­նը կորց­րած եր­կո­տա­նի բան­սար­կու­նե­րի. մենք` հոգևո­րա­կան­ներս, ու­նենք մի բան, որ այս աշ­խար­հում ոչ ոք չու­նի. դա մեր խոսքն է, ու թող զգու­շա­նան, ես կա­սեի` շա՜տ զգու­շա­նան:

Նա­խօ­րեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո հոգևո­րա­կան­նե­րը հիաս­թափ­ված են, ըն­դգ­ծե­լով. «Հա­յաս­տա­նում որ­քան ընդ­գծ­վում է գա­ղա­փա­րա­կան իշ­խա­նու­թյան գո­յու­թյան փաս­տը, ար­ժեք­ներ է փոր­ձում սեր­մա­նել, այն­քան ա­վե­լի ակն­հայտ է դառ­նում Հա­յաս­տա­նում հոգևոր կյան­քի սա­կա­վու­թյու­նը և գա­ղա­փար­նե­րի և ար­ժեք­նե­րի սեր­ման­ման հար­ցում ու­նի մեծ բա­ցեր, ին­չը ա­ռա­ջաց­նում է լր­ջա­գույն հիաս­թա­փու­թյուն, դիս­կոմ­ֆորտ­ներ: Մենք շատ դեպ­քե­րում տես­նում ենք ա­վե­լի շատ հոգևո­րա­կա­նու­թյան գոր­ծու­նեու­թյան մեջ եր­բեմն քա­ղա­քա­կա­նու­թյուն, քա­ղա­քա­կան ինտ­րիգ­ներ, քան Աստ­վա­ծաշն­չից և նրա գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից բխող գոր­ծու­նեու­թյուն»: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում երկ­րի ղե­կա­վա­րի նման գնա­հա­տա­կա­նին և Ձեր դի­տարկ­մամբ, այդ ի՞նչ «ար­ժեք­ներ» է իշ­խա­նու­թյու­նը սեր­մա­նում։

-Հիաս­թափ­վա՞ծ: Ծի­ծա­ղե­լի է: Իսկ ի՞նչ ար­ժեք­ներ են դա­վա­նում նրանք, դուք գի­տե՞ք, տրանս­գեն­դե­րա­յին այ­լա­սեր­վա­ծու­թյա՞ն, ա­ղան­դա­վո­րու­թյա՞ն: Դրանց դեմ խո­սե­լը, քն­նա­դա­տե­լը քա­ղա­քա­կա­նու­թյու՞ն է: Կամ ի­րենց ա­ղան­դա­վոր­նե­րին կա­րե­լի է քա­ղա­քա­կան պաշ­տոն­ներ զբա­ղեց­նել, իսկ մեզ քն­նա­դա­տել` ո՞չ:

Ես ի­րենց գա­լուց մեկ տա­րի ա­ռաջ եմ ա­սել իմ հա­մայն­քին, որ մեծ դա­վադ­րու­թյուն է կազ­մա­կերպ­ված ՀԱՅ ՏԵ­ՍԱ­ԿԻ հան­դեպ, և այ­սօր­վա հա­կաք­րիս­տո­սի խա­մա­ճի­կը պի­տի լի­նի ղե­կա­վար, ա­նունն էլ եմ ա­սել: Ս. Սարգ­սյա­նի սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փոխ­մա­նը, ես կա­սեի` չա­րա­փոխ­մանն էլ եմ դեմ ե­ղել ու իմ հա­մայն­քին ա­սել եմ, որ սա հա­յա­կոր­ծան ծրա­գիր է, և ով կողմ քվեար­կի, իր ըն­տա­նե­կան սր­բու­թյան դեմ է քվեար­կում, չէի սխալ­վում: Դե ա­նու­նը դնենք ընտ­րու­թյուն, հաս­կա­ցո­ղը կհաս­կա­նա: Այդ հանրաքվեի ժամանակ Գորիսը 2-րդ տեղը բռնեց։

Նաև ա­սել եմ, որ այս ներ­կա­յիս «սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն» կոչ­վող խեղ­կա­տա­կու­թյու­նը հա­յաս­պան գոր­ծու­նեու­թյան տա­նող ու­ղի է, ին­չի հա­մար Վե­հա­փա­ռի կար­գադ­րու­թյամբ նկա­տո­ղու­թյուն եմ ստա­ցել, բայց ես դա ՊԱՏ­ՎՈ­ԳԻՐ եմ ան­վա­նում, ո­րով­հետև գի­տեմ` որ մի Հու­դան է մատ­նել իմ խոս­քե­րը. նա, ով իմ ձե­ռից Հա­ղոր­դու­թյուն ստա­ցավ, և շատ ու­րախ եմ, քա­նի որ ան­հայ­րե­նիք­նե­րի ճնշ­ման ար­դյուն­քում է ե­ղել: Սրա­նից ժա­մա­նակ­ներ ա­ռաջ ես նաև իմ հա­մայն­քին ա­սել եմ` մեծ հա­մա­ճա­րակ և մեծ պատերազմ է սպաս­վում, տա­րե­կան հաց ու­նե­ցեք, նա­խան­ցած տա­րի, ե­թե չեմ սխալ­վում… ո­րով­հետև տե­սել եմ, էլ չշա­րու­նա­կեմ:

Ես տե­սել եմ ի­րենց գա­լը, տե­սել եմ նաև ի­րեն­ցից ո­մանց դա­ռը վախ­ճա­նը: Այն­պես որ ա­պաշ­խա­րեք, պա­րո­նա՛յք, ա­պաշ­խա­րեք, ա­պաշ­խա­րե­լով հան­դերձ դուք բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նեք ստու­գե­լու իմ ա­սա­ծի իս­կու­թյու­նը, նաև այն բա­նե­րի մա­սին, որ շատ վա­խե­նա­լու են, բայց հի­մա չեմ ա­սի, ո­րով­հե­տեւ հա­վա­տում եմ` ա­պաշ­խա­րու­թյու­նը կփր­կի:

Իսկ քա­հա­նա­նե­րին ծն­կի բե­րե­լու տկա­րա­միտ­նե­րի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րին ժպի­տով եմ մո­տե­նում: Ի դեպ, քա­հա­նա­նե­րին դա­տի տա­լը հա­տուկ է ա­ղան­դա­վոր­նե­րին: Քրիս­տո­նյա հա­մայն­քը պետք է խոր­հի այդ մա­սին:

Մենք հի­մա մաս­նա­կից ենք խեղ­կա­տակ­նե­րի թատ­րո­նի: Քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սով ար­դեն խո­սե­ցի Ձեր նա­խորդ հար­ցե­րից մե­կում: Իսկ ի՞նչ եք կար­ծում, ո­մանք ի­րենց Պապ թա­գա­վոր պետք է հռ­չա­կեն, այ­լա­սեր­ված­նե­րին, ա­ղան­դա­վոր­նե­րին, օ­տա­րերկ­րյա հա­յա­տյաց հու­դա­նե­րի պետք է սե­փա­կան պաշտ­պա­նու­թյան տակ առ­նեն, բարձր պաշ­տոն­նե­րի նշա­նա­կեն, հար­ձա­կում գոր­ծեն Ե­կե­ղե­ցու, ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի և այն ա­մեն սուրբ բա­նի վրա, որ ՀԱՅ-ի հետ է կապ­ված, ա­մեն սր­բու­թյան վրա… փոր­ձեն եր­կի­րը կոր­ծա­նել, իսկ հայ հոգևո­րա­կա­նը կող­քից պետք է նա­յի, թե ինչ­պես է կոր­ծան­վում Հա­յոց եր­կի­րը և լռի՞։ Կար­ծում եմ, որ նոր Վար­դա­նանք է հա­սու­նա­նում Հա­յոց մեջ, բայց այս ան­գամ ոչ թե պար­սիկ Շա­պու­հի բռ­նի կրո­նա­փո­խու­թյան, այլ ներ­սի շա­պու­հիկ­նե­րի դեմ:

Ի դեպ, Աստ­վա­ծա­շունչն ա­սում է. «Անզ­գա­մի կոր­ծա­նու­մով ի­մաս­տունն ա­վե­լի ի­մաս­տուն է դառ­նում»: Դե, Պա­պը անզ­գամ էր, նրա կոր­ծան­մա­նը նա­յե­լով` պետք է ա­ռա­վել ի­մաս­տուն լի­նել: Մեկ ու­րիշ տեղ էլ. «Ան­միտ­նե­րի զվար­ճան­քը սխալ գոր­ծելն է, իսկ ի­մաս­տու­թյու­նը խո­հե­մի ու­րա­խու­թյունն է» (Ա­ռակ­ներ 10։ 23)։

«Ար­դար­նե­րի լե­զուն ընտ­րյալ ար­ծաթ է, իսկ չա­րի մտ­քե­րը ա­նար­ժեք են: Շա­տե­րը սն­վում են ար­դար­նե­րի բե­րա­նից, իսկ հի­մար­նե­րը մեռ­նում են խել­քի բա­ցա­կա­յու­թյու­նից» (Ա­ռակ­ներ 10: 20-21)։

Զրույ­ցը`

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    որքան թույն, մաղձ ու վիրավորական բառեր կային այս փիլոնավորի խոսքի մեջ: Տհաճ էր կարդալը

  2. Մանուկ says:

    Հարգելի « Առավոտ »
    Զարմանալի է, որ այս անհատի թունոտ, ես կասեի մարդատյաց « գոհարները » տեղ են գտել Ձեր էջերում, ծայրից ծայր անմարդկային եւ վիրավորական : միթե սա Եկեղեցու սպասավոր է՞,

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930