Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնականությունը. Բակո Սահակյան

Ապրիլ 24,2020 11:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:

Սակայն, ավելի քան վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթեւան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար:

Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, եւ ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլեւ ամբողջ աշխարհում:

Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն: Մենք շնորհակալ ենք այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են այդ պայքարում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից եւ անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնականությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»:

Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930