Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում թրքական կառավարությանը վերջապես ընդունել Ցեղասպանության փաստը և այդպիսով դուռը բացել Հայաստանի և Թուրքիո միջև բաց երկխոսության. ՍԴՀԿ

Ապրիլ 24,2020 10:34

Այսօր, համայն մարդկության համար դժվարին պայմանների ներքո ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 105-ամյակը և հակառակ այն հանգամանքին, որ ոգեկոչման հրապարակային ձեռնարկներն ու քայլարշավները փոխարինվել են առցանցային ու խորհրդանշական միջոցառումներով, մենք շարունակում ենք մնալ հաստատակամ մեր իրավունքների հետապնդման ու արդարության վերականգնման պայքարում:

Մյուս կողմից, Թուրքիո կառավարությունը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և մերժում է առերեսվել իր պատմության սև էջերի հետ: Սակայն, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակում է գրանցել նորանոր հաջողություններ, հատկապես անցյալ տարի ԱՄՆ Ծերակույտի և Ներկայացուցիչների Տան կողմից Ցեղասպանության ճանաչումը վերահաստատող զույգ բանաձևերի ընդունումով, հակառակ թրքական բացահայտ սպառնալիքներին և ճնշումներին:

Այս առիթով, մենք վերստին ուզում ենք գնահատանքի և երախտագիտության խոսք հղել ԱՄՆ կոնգրեսի անդամներին և Թուրքիո այն խիզախ մտավորականներին, որոնք շարունակում են պայքարել հանուն ճշմարտության: Նաև, մի անգամ ևս կոչ ենք անում թրքական կառավարությանը վերջապես ընդունել Ցեղասպանության փաստը և այդպիսով դուռը բացել Հայաստանի և Թուրքիո միջև բաց երկխոսության:

Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը պայքարում է համաճարակի դեմ, մենք գոհունակությամբ ականատես ենք լինում հայ ժողովրդի միասնականության ու մարդասիրական ոգու դրսևորման, երբ զանազան հայահոծ գաղութներում  նախաձեռնվում են նպաստաբաշխումներ և այլ օգնություններ համաճարակի հետևանքով կարիքավոր դարձած ընտանիքներին և անհատներին: Վստահ ենք, որ Հայաստանի եւ սփյուռքի տարածքին միասնական ջանքերով պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին հանգրվանը և գալիք տարիներին վերանորոգված եռանդով ու բազմահազար շարքերով պիտի շարունակենք բարձրացնել մեր բողոքի ձայնը հանուն արդարության ու հայ ժողովրդի իրավունքների վերականգնման:

Հիշու’մ ենք և պահանջու’մ:

Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930