Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցայթ»-ի կարծիքով, պարադոքս է, որ Հայաստանում 2018-ի թավշյա հեղափոխության շնորհիվ ցանցային անկախ մեդիայի մի շարք միջոցներ հզորացնելուց հետո, Փաշինյանն այժմ նրանց դեմ է հանդես գալիս. «Ազգ»

Ապրիլ 24,2020 09:30

Ինչպե՞ս են համավարակի դեմ պայքարում Հայաստանը, Վրաստանը եւ դիկտատոր Ադրբեջանը, հարցնում է գերմանական առցանց «Ցայթ»- ը՝ ապրիլի 19- ին հրապարակված ծավալուն հարցազրույցի նախաբանում եւ ընթերցողներին հակիրճ փոխանցում, թե Հարավային Կովկասի հանրապետությունները Covid- 19- ի տարածման դեմ պայքար են սկսել վաղօրոք: Գերմանական հայտնի լրատվամիջոցը հրապարակել է Ալիս Բոթայի հարցազրույցը Թբիլիսիում գերմանական Դաշինք 90- Կանաչներ կուսակցությանը մերձակա՝ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Շտեֆան Մայսթերի հետ: 45- ամյա քաղաքագետը լավ է ճանաչում մեր տարածաշրջանը. 2019- ի հուլիսին այս պաշտոնը ստանձնելուց առաջ, ղեկավարել է Արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող գերմանական ընկերակցության՝ Միջին եւ Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի «Ռոբերտ Բոշ» կենտրոնը:

Հայաստանի մասին Մայսթերի դիտարկումը հետեւյալն է. վարչապետ Փաշինյանը, որ թավշյա հեղափոխությունից հետո փորձում էր երկիրն էլ ավելի բացել, ժողովրդավար դարձնել, ներկայանում է որպես սահմանափակող՝ թե ճգնաժամը կառավարելու եւ թե մեդիայի հանդեպ. վերջիններս արտոնություն չունեին հիվանդանոցներում փորձառության վրա հիմնված օրինակների մասին հրապարակումներ տարածելու: «Կորոնայի հետեւանքով ստեղծված ճգնաժամը փաստորեն առավել ուժգին է երեւակում այն, ինչ արդեն կա», «Ցայթի» դիտարկմանը Մայսթերի պատասխանը հետեւյալ ձեւակերպումն ունի՝ Դա տեսնում ենք Փաշինյանի օրինակով. Նրա շուրջ անձի պաշտամունք կար, նա համարվում է ժողովրդավար նորարար: Փաշինյանը փորձեց ՍԴ- ի դատավորներին փոխել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արգելափակել էին: Այդ փոփոխությունը նա անպայման կամենում էր ավարտին հասցնել եւ խորհրդարանում քվեարկությամբ որոշել: Այդ էր պատճառը նաեւ, որ կորոնայի վերաբերյալ լուրերը սկզբում ստորադասում էր:

«Ցայթ»- ի կարծիքով, պարադոքս է, որ Հայաստանում 2018- ի թավշյա հեղափոխության շնորհիվ ցանցային անկախ մեդիայի մի շարք միջոցներ հզորացնելուց հետո, Փաշինյանն այժմ նրանց դեմ է հանդես գալիս: Ինչպե՞ս կարող է այսպիսի բան լինել», հարցնում է «Ցայթը»: Մայսթերն էլ հավելում է՝ դեռ ինքն էլ լրագրող է եղել եւ պայքարել է, որ մեդիան ազատ լինի: Բայց պիտի տեսնել բուն բովանդակությունը (կոնտեքստը)՝ Հայաստանում բազմաթիվ մեծ լրատվամիջոցներ նախկին նախագահների ձեռքում են, իր նախորդների թիմակիցներին են պատկանում: Սրանք Փաշինյանի վրա կոշտ հարձակումներ են իրականացրել, ապատեղեկատվություն տարածել: Փաշինյանը անկախ լրատվամիջոցները հզորացնելու կամ որպես վարչապետ հաղորդակցության լավ քաղաքականություն կերտելու փոխարեն՝ ֆեյսբուքում է պարզաբանումներ տրամադրում: Բայց այսպես իրականում նա հզորացնում է այն օրինակը, որի դեմ պայքարել էր կամենում: Միջազգային քննադատությունից հետո զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքը բարելավվեց, սահմանափակումները վերանայվեցին, հաղորդում է Շտեֆան Մայսթերը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930