Լրահոս
Օրվա լրահոսը

Շահան Գանտահարյանը կողմ չէ, որ քննարկվել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «պահանջում եմ»-ը հանելու հնարավորության հարցը. «Ա1+» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2020 23:23

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ողջ աշխարհում չեղարկվում են՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով։ Որոշ միջոցառումներ էլ առցանց են իրականացվելու։

Այս, ինչպես նաեւ Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող, հասարակական գործիչ Շահան Գանտահարյանի հետ։

Վերջինս ասում է՝ չնայած կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին՝ Ցեղասպանության թեմաներով առցանց եղանակով քննարկումներն էլ իրենց առանձնահատկություններն ունեն։

Վերջին շրջանում, ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շատ կարևոր իրավաքաղաքական հանգրվան էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի, այնուհետև Սենատի կողմից ճանաչումը։

«Կարծում եմ՝ այս ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգները եկան համալրելու Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը։ Այսինքն՝ մենք պետք է սա անջատենք՝ նախագահն արտաբերել է այդ եզրը (նկատի ունի Ցեղասպանություն բառը – հեղ.), արտահայտել է, ստորագրել է, թե ոչ։ Որովհետև Ազգային ժողովի երկու բաղկացուցիչ հաստատությունները փաստորեն ընդունել են բանաձևը, քվեարկել են բացարձակ մեծամասնություններով, ընդ որում՝ շատ բովանդակային բանաձև (նաև դատապարտելու, Ցեղասպանությունը ճանաչելու առընթեր)։ Ուզում եմ ասել, որ շատ կարևոր է աշխարհաքաղաքական հզորագույն կենտրոնի կողմից պաշտոնական ճանաչումը․ մեր՝ ընդհանրապես ճանաչման աշխատանքից այլևս հատուցման հարթություն անցնելու նոր մեկնակետ է, նոր ելակետ է, նոր մոմենտում է այդ առումով», – ընդգծեց հասարակական գործիչը՝  կարևորելով նաև, որ այս տարի լրանում են Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակները։

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը կողմ չէ, որ քննարկվել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «պահանջում եմ»-ը հանելու հնարավորության հարցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930