Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է ծառայողական հետաքննություն սկսվի. Ուկրաինացի պատգամավորը քննադատել է Հայոց Ցեղասպանությունը հերքելու՝ Ուկրաինայի փոխարտգործնախարարի հորդորը

Ապրիլ 23,2020 21:50

Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարը նամակով դիմել է ուկրաինացի պաշտոնյաներին` կոչ անելով զերծ մնալ Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումից: Այս մասին սոցիալական ցանցում հաղորդել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան` գրառմանը կցելով նամակի պատճենը: Նամակում, մասնավորապես ասվում է, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, ուստի դիվանագետը ուկրաինացի պաշտոնյաներին խնդրում է զերծ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներին մասնակցելուց և հրաժարվել «Ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց:

Վոլոդինան նշել է, որ չի կարող լռել` որպես Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխնախագահ: «Իմ ունեցած տեղեկություններով` նմանատիպ «երջանկության նամակներ» արտգործնախարարությունը ուղարկում էր պետական կառույցներ դեռևս Պորոշենկոյի ժամանակներից, և որքան հասկանում եմ, փոխնախարարը որոշել է շարունակել այդ ավանդույթը: Եվ բացարձակապես կարևոր չէ, որ այդ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, որ այնտեղ (Հայաստանում-խմբ.) նոր բարեփոխումներ են իրականացվում և որ այս նամակի տարածման հենց նախօրեին Ռուսաստանի ղեկավարության հետ սկանդալ է տեղի ունեցել: Մենք համառորեն շարունակում ենք որպես «Կրեմլի լրտես» պիտակավորել արդեն նաև այլ երկրների»,-գրել է պատգամավորը:

Պատգամավորը կարծում է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է զերծ մնա նմանատիպ նամակներից և հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան և այլն: Նրա խոսքով` Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով խորհրդարանական խմբի անդամները մտադիր են առաջ քաշել նամակը հետ կանչելու պահանջ, և հնարավոր է ծառայողական քննություն անցկացվի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930