Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը նախկինում ԼՂ հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան չունի ավելացնելու. «Ազատություն» ռ/կ

Ապրիլ 23,2020 22:02

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան չունի ավելացնելու, ինչպես նաև որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում», – «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցել են վարչապետի աշխատակազմից:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի այն պնդումները, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, ի՞նչ առաջարկներ են քննարկվել անցած տարի ապրիլին՝ Մոսկվայում, որին հղում է անում նա, արդյո՞ք այդ հանդիպման ընթացքում քննարկվել է խնդրի լուծման փուլային տարբերակը, և ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այդ տարբերակի շուրջ։

Բացի այդ, «Ազատությունը» հարցրել էր` բանակցային սեղանին ընդհանրապես կա՞ որևէ փաստաթուղթ, և եթե Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, արդյո՞ք պաշտոնական Երևանը պատրաստվում է բացատրություն պահանջել ռուսական կողմից։ Այս հարցերին կոնկրետ պատասխաններ կառավարությունից չեն տվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930