Հայկական շախմատի առաջատար Լեւոն արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում մայիսի 5-ից 10-ը կմասնակցի Ազգերի լիգայի առցանց առաջնությանը: Բացի Արոնյանից Հին Աշխարհամասը ներկայացնելու են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Կրժիշտոֆ Դուդան, ուկրաինուհի Աննա Մուզիչուկը եւ վրացի Նանա Ձագնիձեն: Թիմի ավագը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն է:
Թիմային այս մրցաշարը նախաձեռնել են ՖԻԴԵ-ն եւ Chess.com-ը, որին մասնակցում են վեց հավաքականներ՝ Եվրոպա, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան եւ Մնացած աշխարհ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ