ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, պարզաբանելով պարետի նոր որոշման որոշ կետեր, ասաց, որ պարետի որոշմամբ հրապարակված տնտեսական նոր որոշ գործողության տեսակների ցանկում հայտնված տնտեսվարողներին հատուկ փաստաթուղթ պետք չէ, եթե պարետի նախորդ որոշումների նման դրանք սահմանափակված չեն:
Դա իսկ գործունեության այն տեսակները, որոնք սահմանափակված են, սակայն որպես բացառություն ունեն դիմում-հայտ ներկայացնելու հնարավորություն, այդ հայտերը ներկայացնելու եւ դրական պատասխան ստանալու պարագայում դառնում են այն փաստաթուղթը, որը վերջինները կարող են ներկայացնել այն մարմիններին, որոնք կիրականացնեն համապատասխան ստուգումները:
Անդրադառնալով մոլերում չգտնվող հագուստի եւ կոսմետիկայի մանրածախ վաճառքով զբաղված տնտեսվարողների անորոշության մեջ գտնվելուն, որոնք ոչ մի կերպ չեն հասկանում պարետատան որոշումները եւ չգիտեն՝ կարո՞ղ են աշխատել, թե ոչ, փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին նրանց աշխատել չի թույլատրվում. «Թույլատրվում է մանրածախ առեւտուր ոչ մասնագիտացված խանութներում: Դա 47.1 կոդի ներքո գործունեությունն է, որը ունի իր բացատրությունը՝ սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առեւտուրը ոչ մասնագիտացված խանութներում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ