Լրահոս
Օրվա լրահոսը

Օքսֆորդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը սկսել են փորձարկել մարդկանց վրա

Ապրիլ 23,2020 19:33

Օքսֆորդի համալսարանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, փորձարկումը կատարվում է մարդկանց վրա: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, փորձին մասնակցում է ավելի քան 500 առողջ կամավոր` 18—ից 55 տարեկան:

Covid-19-ի դեմ պատվաստանյութը մշակվել է Էդվարդ Ջեների անվան պատվաստանյութերի հետազոտության ինստիտուտի կողմից ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար շուրջ 5 տարի է պահանջվում, որպեսզի պրոֆիլակտիկ նոր դեղամիջոցը հասնի մարդկանց մասնակցությամբ փորձարկման փուլին, իսկ Օքսֆորդի գիտնականներից պահանջվել է 3,5 ամիս:

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը հնարավոր կլինի հաստատել մինչև աշուն: Պատվաստանյութի մշակողները հայտարարել են` 80%-ով վստահ են, որ հաջողություն են գրանցելու, ուստի մտադիր են դեղամիջոցի արտադրությունը սկսել նախքան փորձարկման ավարտը:

Միևնույն ժամանակ երաշխիք չկա, որ կլինիկական փորձարկումները հաջող կանցնեն: Ավելին, բացառված չէ , որ ռեկորդային կարճ ժամկետում ստեղված պատվաստանյութը կարող է ավելի վատացնել հիվանդների վիճակը, գրում է գործակալությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930