Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը թվարկեց պարետի որոշմամբ կարանտինի պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում փոփոխությունները, խոսեց, թե ինչպես պետք է դրանցից օգտվել, «կարդալ»:
«Կա նաեւ կոնկրետ կանոններից օգտվելու երկու լրացուցիչ նախապայման: Առաջին՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը: Այսինքն, ապահովի մեքենաներ կամ տրանսպորտի միջոցներ: Երկրորդ՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան տարածքից, այսինքն` իրենց գործունեության վայրից, ինչը համավարակի տարածման նոր վտանգ կարող է ստեղծել: Սրանք շատ կարեւոր կանոններ են»,-ասաց փոխնախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ