«Հարցը քանիցս քննարկել են: Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած աշխատակիցների ծառայություններից ընտրովի օգտվել են երեխաների ծնողները: Ցավոք, այդ աշխատողները չեն կարողացել միջոցներ ստանալ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից՝ որպես աշխատավարձ, որովհետեւ հաստիքացուցակներում եւ բյուջեում նրանց ներկայությունը չկա»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների պայմանագրային աշխատողների հետ պայմանագրերը չեն խզվել, ուստի նրանք չեն կարող օգտվել կառավարության աջակցության ծրագրերից:
Վիրաբյանը հայտնեց. «Հիմա հարցը կառավարության հետ քննարկում ենք: Արդեն փոխանցել ենք բոլոր աշխատակիցների անունները, քննարկում ենք, թե ինչ միջոցներով եւ ձեւաչափով հնարավոր կլինի օժանդակել նրանց, եւ աշխատավարձը վճարել: Հավաստիացնեմ, որ հարցը կառավարության եւ քաղաքապետարանի ուշադրության ներքո է, եւ մոտ օրերս լուծում կգտնվի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ