Մարտ ամսվա տվյալներով՝ փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է 3800 աշխատատեղի աճ, ոչ թե նվազում: Այս մասին այսօր ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում:
«Մեր կարծիքով, ապրիլ ամսվա ընթացքում ավելի շատ կունենանք այդ ազդեցության իրական պատկերը, երբ մայիսի 21-ի դրությամբ կվերլուծենք ապրիլ ամսվա եկամտային հաշվարկներում արտացոլված տեղեկատվությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ