Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարը՝ ներգնա զբոսաշրջային ընկերություններին կանխավճարից ազատելու հարցի մասին

Ապրիլ 23,2020 15:54

Aravot.am-ի հարցին՝ արդյոք կառավարությունը քննարկո՞ւմ է ներգնա զբոսաշրջային ընկերություններին, որոնք կորոնավիրուսից ամենատուժած ոլորտն են, կանխավճարից ազատելու հարցը, ինչո՞ւ չի վերանայում այս պահանջը: Մեր այն դիտարկմանը, թե այդ ընկերությունների ղեկավարները նշում են, որ ունեն զրո եկամուտ, բայց ստիպված են վարկերի տակ ընկնել՝ առաջին եռամսյակի համար հարկայինին կանխավճար անելու` նախորդ տարվա վճարած հարկերի 20 տոկոսի չափով, որպեսզի չտուգանվեն, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Խոսքը հավանաբար, շահութահարկի կանխավճարի մասին է: Օրենսդրությամբ կա այդպիսի հնարավորություն, հարկ վճարողները կարող էին մինչեւ այս տարվա մարտի 20-ը ներկայացնել հայտարարություն եւ օգտվել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային եղանակից, որը, որ ենթադրում էր նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ: Կարծում եմ, որ պետք է օգտվեին այդպիսի հնարավորությունից, որովհետեւ մարտի 1-ից արդեն մենք ունեինք կորոնավիրուսով առաջին վարակվածը եւ արդեն մարտի 14-ին մենք ունեինք արտակարգ դրության հայտարարում, հետեւաբար, մարտի մեկից սկսած, մինչեւ կեսերը, հնարավոր խնդիրների վերաբերյալ տնտեսվարողները կարող էին որոշակի գնահատականներ ունենալ»:

Դավիթ Անանյանի խոսքով, այսօր կանխավճարների տարկետման կամ կանխավճարների երկարաձգման հարց օրակարգում դրված չէ եւ այդպիսի քննարկում չկա. «Բայց, նորից եմ կրկնում, ցանկացած միջոցառում կամ հարց կարող ենք քննարկել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Համենայնդեպս, իրավիճակը այս պահին, մենք չենք գտնում այնպիսին է, որ շահութահարկի կանխավճարները չեղարկենք կամ հետաձգենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930