Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից, որտեղ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ մեզ տրամադրած տվյալներով, երեկվա դրությամբ բուժվում են կորոնավիրուսով վարակված 65 հիվանդ, որոնցից 52-ը Շիրակի մարզի բնակիչներն են, քիչ առաջ դուրս գրվողներ են եղել։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի կամավորներից մեկը՝ ռենտգենոլոգ Շանթ Ուռուտյանն իր ֆեյբուքյան էջում քիչ առաջ տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Էսօր ուրախ առիթ կար, մեր առողջացածները գնացին տուն։ Տարոսը մնացած բոլոր բուժվողներին»։
Տեսանյութում կորոնավիրուսից բուժված քաղաքացիները իրենց բուժող բուժանձնակազմին երախտագիտությունն են հայտնում՝ նրանց հետ շամպայնի բաժակներ բարձրացնելով։
https://www.facebook.com/shanturutyan/videos/1124543794550527/
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Շիրակի մարզից կորոնովիրուսով հիվանդացության 73 դեպք է արձանագրվել: Հիվանդներից 10-ն առողջացել են, ընդ որում՝ մեկը 86-ամյա պապիկ է։ Շիրակից 8 հիվանդ բուժում են ստանում մայրաքաղաքում, ցավոք, արձանագրվել է նաև 3 մահվան դեպք, երեքն էլ Անի խոշորացված համայնքի բնակիչներ են։
Քիչ անց հայտնի կդառնա ինֆեկցիոն բուժվող և առողջացած քաղաքացիների նոր տվյալները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի