Ադրբեջանի գերագույն դատարանն արդարացրել է ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դատարանի վճռով՝ Մամեդովն արդարացվել է բոլոր քրեական գործերով:
Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013թ. փետրվարին նախագահական ընտրություններից առաջ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: 2018թ. Մամեդովն ազատ էր արձակվել բանտից՝ միջազգային հանրության ճնշման ներքո, ինչից հետո ընդդիմադիր գործիչը բողոքարկել էր վճիռը գերագույն դատարանում, որն էլ արդարացրել է նրան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ