Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրների հետ մենակ չենք մնա. արտաքին պարտքի ավելացումն անխուսափելի է». Ջանջուղազյան

Ապրիլ 23,2020 15:20

«Ամենաքննարկվող թեմաներից է դա՝ հատկապես այն երկրներում, որտեղ պետական պարտքի կառուցվածքում մեծ կշիռ ունի արտաքին պարտքը: Դա ՀՀ-ին էլ է վերաբերվում: Նախ, մինչեւ այժմ ըստ պարտքի բեռի գնահատման ցուցանիշների՝ ՀՀ-ն շարունակում է դասվել ցածր արտաքին պարտք ունեցող երկրների շարքին, բայց անխուսափելի է պարտքի ավելացումը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամը որքանով կազդի ՀՀ արտաքին պարտի հնարավոր փոփոխության վրա, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հակառակ դեպքում չենք ունենա այն միջոցները, որոնք անհրաժեշտ են՝ հակազդելու սպասվող բացասական զարգացումներին: Միջազգային կառույցների վարկային միջոցներն արտաքին պարտքի մաս են: Այլընտրանք կարող է լինել եվրապարտատոմսերի թողարկումը, բայց հիմա միջազգային ֆինանսական շուկաներում անորոշություն է, փոքր է ակտիվությունը»,-նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով. «Այն երկրների համար, որոնց վարկանիշը դեռեւս չի գնահատվում որպես ներդրումային, բարդ է այդ տարբերակի դիտարկումը: Հետեւաբար, միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջնային տարբերակն են: Մեր գործընկերների հետ արդեն ունենք քննարկումներ, եւ, կարծում ենք, մեր խնդիրների հետ մենակ չենք մնա: Արտաքին պարտքի ավելացումն անխուսափելի է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930