Լրահոս
Օրվա լրահոսը

«Կունենանք տնտեսական աճի 2% անկում». նախարար

Ապրիլ 23,2020 14:47

«Ենթադրվում է, որ 2020թ.-ի բյուջեի հիմքում ընկած՝ 4,9% իրական տնտեսական աճի փոխարեն կունենանք 2% անկում: Համենայն դեպս, կանխատեսումները մեզ թույլ են տալիս նման եզրահանգում անել»,-ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր խոսելով այս տարվա սպասվող տնտեսական ցուցանիշներից՝ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նշյալը, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, բյուջետային ցուցանիշների վերանայման անհրաժեշտություն է բերելու. «Տնտեսության վրա բացասական հետեւանքներով պայմանավորված՝ կանխատեսվում է տնտեսության չափի անվանական նվազում: Սրանից բխում է, որ վերանայվում են նաեւ հարկային եկամուտների ցուցանիշները»:

Նախարարի խոսքով. «Եկամուտների վերանայումը դրանց նվազեցման տեսքով անխուսափելի է, մոտ 169 միլիարդ դրամ ավելի պակաս եկամուտի ստացում է կանխատեսվում: Կարծում էինք, որ կկարողանայինք ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ունենալ եւ գերակատարել հարկային եկամուտները, բայց ներկայիս զարգացումները հաշվի առնելով՝ մեր կանխատեսումները վերանայել ենք: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականությունն այս տարվա համար իրականացման փուլում է: Երբ տնտեսության աճի տեմպերը նվազ են, հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնողական պետք է լինի, ուստի չենք քննարկում ծախսերի կրճատման սցենարը: Դա ավելի կխորացնի խնդիրը: Փոխարենը դիտարկում ենք նույն մակարդակը պահպանելը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930