Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագիտացված թիմը՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ներգրավմամբ, ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։
Մասնագետները պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 28-ը` ժամը 23:59-ը։
Կարդացեք նաև
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետևողական է վարակազերծման աշխատանքների իրականացման հարցում։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն