Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, աշխատանքային խմբի կողմից մշակված այս փաստաթուղթն անցել է համակողմանի հանրային քննարկում, միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել Ռազմավարության իրականացման շուրջ մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև ապահովվել է ֆինանսական գնահատումը։
Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման և օրենսդրական փոփոխությունների արդյունքում․
- Կստեղծվի ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն,
- Կստեղծվի Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն,
- Կվերանայվի նախաքննության արդյունավետությունը,
- Հասարակական կարգի պահպանության համատեքստում կապահովվի ոստիկանության զորքերի կարողությունների զարգացումը, կներդրվեն տակտիկական արդյունավետ լուծումներ, աշխատանքներ կիրականացվեն բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղություններով,
- Կվերաիմաստավորվի համայնքային ոստիկանությունը,
- Լրջորեն կվերանայվեն ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը։ Դրա համար նախատեսված է Ոստիկանության կրթահամալիրի կրթական, վերապատրաստման ու պատրաստման ծրագրերի վերանայում, ինչպես նաև միջավայրի բարեփոխում։ Նախանշվել է նաև ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։
- Քայլեր կձեռնարկվեն նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության աճի, միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
Կարդացեք նաև
հետ կապերի վարչություն