Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն որևէ լիազորություն չունի գնահատելու իրավիճակը ֆորս մաժորային է, թե՞ ոչ. պարտքի մարման համար 3-6 ամիս ժամանակացույց է պետք սահմանել. Սուրեն Պարսյան

Ապրիլ 23,2020 14:26

Երեկ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ֆորս մաժորը վերացել է, և բնակիչ-բաժանորդները ապրիլի 22-ից պետք է վճարեն իրենց սպառած էլեկտրաէներգիայի և բնական գազի համար, հակառակ դեպքում՝  կլինեն անջատումներ։ Նախևառաջ` արձանագրեմ, որ ՀԾԿՀ որևէ լիազորություն չունի գնահատելու իրավիճակը ֆորս մաժորային է, թե՞ ոչ։ Ֆորս մաժորային իրավիճակը սահմանվում է որպես անհաղթահարելի ուժ, որի դեպքում՝ կողմերը՝ էլեկտրամատակարար կամ գազամատակարար ընկերությունները և բնակիչ-բաժանորդները, ազատվում են պատասխանատվությունից մատակարարման պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար։  Ֆորս մաժորի կամ անհաղթահարելի ուժի առկայությունը կարող է գնահատել միայն դատարանը։

Հիմք ընդունելով ֆորս մաժորը՝ բնակիչ-բաժանորդները կարող են չկատարել իրենց պայմանագրով ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ չվճարել իրենց սպառած էլեկտրաէներգիայի և բնական գազի համար, բայց «Գազպրոմ»-ը և «ՀԷՑ»-ը, նույն պատճառաբանությամբ, իրավունք ունեն հրաժարվել կատարել իրենց մատակարարումները։ Հետևաբար, կոչ եմ անում ձեռնապահ մնալ պոպուլիստական հայտարարություններից՝ առանց այն էլ սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը զուր հույսեր չտալու համար։

Միաժամանակ, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը և ՀԾԿՀ-ին բանակցություններ սկսել «Գազպրոմ»-ի և «ՀԷՑ»-ի հետ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և օրինակելի պայմանագրերի հիման վրա բնակիչ-բաժանորդներին հնարավորություն տալ տարաժամկետ վճարել վերջին ամիսների ընթացքում իրենց սպառած էլեկտրաէներգիայի և բնական գազի համար, այսինքն՝ բնակիչ-բաժանորդների հետ կատարել փոխադարձ հաշվարկներ, արձանագրել պարտքը և այդ պարտքի մարման համար 3-6 ամիս ժամանակացույց սահմանել։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ գազամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի կայունությունը և անվտանգությունը մեր տնտեսության հիմնասյուններից են։

 Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930