Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:
23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:
Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.0°C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.8°C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն