Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ «հանցագործ ռեժիմը» նման ոտնձգության չի գնացել բանկային գաղտնիքի նկատմամբ». Մարուքյան

Ապրիլ 23,2020 12:24

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով»։

Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։

Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։

Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ։

Առանց այն էլ տնտեսական հսկայական խնդիրների առջև ենք կանգնած։ Հիմա էլ վանում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, ֆիզիկական անձանց, ովքեր Հայաստանի բանկերում ֆինանսական միջոցներ են պահել։

Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց։

Սա՞ է ձեր ուզածը …

Անգամ «հանցագործ ռեժիմը» նման ոտնձգության չի գնացել բանկային գաղտնիքի նկատմամբ։

Միանգամից Բանկային գաղտնիքի մասին օրենքը չեղյալ համարեիք ու վերջացնեիք այս ամենը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930