Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա, ինչո՞ւ պետք է մենք թաքցնենք». Լավրովն անդրադարձել է տարբեր տարիներին քննարկվող տարբերակների՞ն. «Հրապարակ»

Ապրիլ 23,2020 12:35

Հպարտ քաղաքացիների համար փոքր-ինչ տարօրինակ է, որ «իրենց սրտի վարչապետը», որն ամեն փոքրիկ առիթով «լայվ» է մտնում, դեռ «լայվ» չի մտել, որ պատասխանի Սերգեյ Լավրովի ասածներին, որ բանակցություններ կան, եւ բանակցությունների սեղանին «փուլային» տարբերակն է։ Ձեզ համար զարմանալի չէ՞. հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւ Հայրապետյանին։ «Արտգործնախարարի մակարդակով համապատասխան արձագանք եղել է, եւ այս պահին վարչապետի մեկնաբանության անհրաժեշտություն չկա: Նա շատ հստակ ասաց մեր անվտանգության կարեւորության, փոխզիջումային քաղաքականության մասին։ Այն մասին, որ մենք միակողմանի զիջումների երբեք չենք գնալու, եւ որ որեւէ փաստաթուղթ այս պահին չկա»:

Հիմա ի՞նչ՝ Լավրովը «ոչ պատասխանատու» հայտարարությո՞ւն է արել։ «Լավրովը պատասխանում էր ադրբեջանցի լրագրողի հարցին, որը խոսում էր ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձեւերի մասին, Լավրովը խոսել է այդ մասին, անդրադարձել տարբեր տարիներին քննարկվող տարբերակներին»:

Ոչ, սիրելի Տաթեւ, Լավրովն ասել է` սեղանին է փուլային տարբերակը, ներկայացրել է փուլերը, անգամ չնշելով վերջին փուլի` հանրաքվեի մասին։ «Ոչ, Լավրովն ասում է` դա նաեւ քննարկվել է 19 թ. ապրիլին ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, եւ եթե մենք բացենք 19-ի` ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր հայտարարությունները, ապա որեւէ փաստաթղթի մասին որեւէ արձանագրում չենք գտնի»: Այդ մասին արձանագրում չկա, սակայն կոնֆիդենցիալության մասին զգուշացում կա՝ 11 ժամ ի՞նչ էր բանակցում այդ օրերին Մնացականյանը Մամեդյարովի հետ։ «Եթե կա, ինչո՞ւ պետք է մենք թաքցնենք»: Դուք կիմանաք, իսկ Ձեզ մոտ ասոցիացիա չի՞ առաջանում այսօրվա եւ 97-ի համանման քննարկումների ու ավարտի հետ։ «Ոչ»: Մտածում եք՝ պարտադրանքից «կպլստա՞ք»։ «Մենք «պլստալու» որեւէ խնդիր չունենք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930