Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։
Նշվում է, որ բանվորները տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ։
Նրանք այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն ու Նազիլլիի քաղաքային իշխանություններին։
Հաղորդվում է, որ Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա առկա է հայերեն գրություններ։
Կարդացեք նաև
Ենթադրվել է, որ դրանք թվագրվում են 17-րդ դարով և պատկանում են Նազիլլիում ապրած հայերի։
Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ։