«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները բանդա են բացահայտել, որոնք անգամ ոստիկան են սպանել:
Եվ այսպես, ըստ նախաքննական մարմնի՝ Գեղամ Մաչանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Աշոտ Վարազդատի Զատիկյանի մտերիմ ընկերը և տեղեկանալով Աշոտ Զատիկյանի կողմից կազմավորվող կայուն հանցավոր խմբի բանդայի և դրա հանցավոր բնույթի ու նպատակների մասին, մասնակցել է բանդայի հավաքներին: Նա հանցակիցների հետ համատեղ պլանավորել և բանդայի պարագլուխ Աշոտ Զատիկյանի կատարած դերաբաշխման համաձայն մասնակցել է հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, բանդայի կատարած հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելուն ուղղված միջոցառումներին: Ինչպես նաեւ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ բանդայի գոյության և հանցավոր գործունեության գաղտնիության ապահովման ուղղությամբ, իրեն հատկացված դերի շրջանակներում մասնակցել է բանդայի կողմից կատարվող բոլոր հանցագործություններին, այդ թվում` ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություններ, հասարակական կարգի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի աշխատակցի սպանություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։