Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն թույլ իմունիտետ, քնի անկանոն ռեժիմը նրանց վրա կազդի ավելի շատ». Ինչպես է խախտվել ռեժիմը կորոնավիրուսի օրերին. Ա1+

Ապրիլ 22,2020 23:40

«Առավոտյան ժամը 5-ին աքլորը կանչում է, ես նոր պառկում եմ քնելու»․  այսպիսինն է ուսանողուհի  Անիի կարանտինային ռեժիմը: Եթե նախկինում նրա օրն ավարտվում էր կեսգիշերին կամ դրանից քիչ ուշ, ապա հիմա լուսաբացին՝ 5-ից ոչ շուտ, իսկ շաբաթ-կիրակի օրերին 2 ժամով ավելի ուշ:

«Ֆիլմ եմ նայում, կարդում, երգ եմ լսում, ընկերներիս հետ շփվում. միևնույնն է բոլորիս ռեժիմն էլ խախտված է: Բայց դասի օրերին ստիպված եմ լինում շուտ արթնանալ՝ ժամը 10-ի կողմերը, էնպես, որ կուրսեցիներս նույնիսկ էկրանից այն կողմ նկատում են հոգնած, կարմրած աչքերս, իսկ եթե դաս չի լինում՝ զարթնում եմ, երբ տանեցիները արդեն ճաշում են»,-ասում է նա:

Արտակարգ ռեժիմով պայմանավորված շատ «արտույտներ» սահուն անցում կատարեցին բվային ռեժիմի, ու եթե առաջ գիշերային ժամերին սոցցանցային զրուցարաններում ակտիվ էին մի քանիսը, ապա այսօր նրանց թիվը մի քանի անգամ ավելի շատ է:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, հոգեբույժ Արմեն Սողոյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ կանոնավոր քունը առողջության կարևոր բաղադրիչ է, բայց եթե այն մի քանի օր խախտվում է՝ մեծ խնդիր չէ, դրան դիմակայելու համար մեր օրգանիզմը ունի բավական կուտակած ռեզերվներ, կարևոր է, որ այն մշտական բնույթ չկրի:

«Արևելյան իմաստությունն ասում է՝ քնիր այն օրը, որ օրն արթնացել ես: Մեր օրգանիզմի համար նորմալը  գիշերները քնելը և ցերեկները արթուն մնալն է, իսկ առհասարակ շատ կարևոր է, որ 23:00-04:00 ընկած հատվածում մարդը քնած լինի: Հնարավոր է, այո, երկար արթուն մնալը հաճելի է, երբ զուգորդվում է ֆիլմեր նայելով, խաղեր խաղալով,  բայց եթե շարունակական է, ապա խնդիրներ կառաջանան: Հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն թույլ իմունիտետ, քնի անկանոն ռեժիմը նրանց վրա կազդի ավելի շատ, քան մյուսների»,-ասում է հոգեբույժը:

Մասնագետի խոսքով ինքնամեկուսացման ռեժիմը ամենաքիչը հանգեցրել է բնականոն ռեժիմի խախտման, հիպոդինամիայի՝ սակավաշարժության, և առաջացրել է սթրես:

«Բայց այս դեպքում ևս ամեն բան կախված է մարդու վերաբերմունքից, եթե նա մտածում է, թե սա ինչ փորձանք էր եկավ մեր գլխին, բնական է՝ իր համար ամեն առումով ավելի դժվար կլինի, քան նրա, ով այս ռեժիմը դիտարկում է որպես նոր հնարավորությունների պահ»,- նկատում է հոգեբույժը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930