Լրահոս
Օրվա լրահոսը

Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը ուղերձ է հղել հայ համայնքին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլ 22,2020 23:13

Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը ուղերձ է հղել հայ համայնքին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Պատիվ ունեմ ողջունելու հայ համայնքի անդամներին և յուրաքանչյուրին, ով հարգում է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը… Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերին: Մենք սգում ենք նրանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը պատմության մութ շրջանում  և հիշում ենք նրանց, ովքեր բռնի տեղահանվեցին»,-ասվում է վարչապետի ուղերձում:

Դագ Ֆորդի խոսքով` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հիշեցնում է նաև այն մասին, որ պետք է կառուցել բռնությունից և անարդարությունից զերծ աշխարհ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930