«Հարսանիք, թաղում, հոգեհանգիստ, ծնունդ, կնունք անել չի կարելի, բայց ինչ-ոչ մի կուսակցության վարչության նիստ անել կարելի է, հա՞…»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի կարևոր հարց այս օրերին դուրս մնաց ձեր ուշադրությունից:
Երեկ ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել իշխող կուսակցության վարչության նիստը: Քաղաքական առումով հերթական ինչ-որ մի միջոցառում, որը, սակայն ամբողջությամբ այլ երանգ ունի արտակարգ դրության պայմաններում:
Կարդացեք նաև
Ըստ իրենց պաշտոնական կայքի, վարչության անդամների թիվը 21 է, ու, ըստ մամուլի, բոլորը ներկա են եղել նիստին: Կռահելի է նաև, որ բացի բուն անդամներից ներկա են եղել գրասենյակի աշխատակազմի և անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, առնվազն +15:
Այս հավաքը ոչ պառլամենտական էր, ոչ կառավարական, չէր բխում ներկաների պաշտոնեական գործունեությունից. այն կուսակցական էր:
Արտակարգ դրության պայմաններում, ըստ պարետատան որոշման, փակ տարածքում արգելված է միաժամանակ 20 հոգուց ավել հավաքվել: Այս դրույթը խախտելու համար արդեն առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ձեռնարկություններին են պատժում ու տուգանում:
Հիմա բուն հարցը:
Տղերք, պարետատան որոշումը ձեր վրա չի՞ տարածվում: Թե՞ այն միայն «հարիֆների» համար էր: Թե՞ դուք այդ որոշումները բացառապես ժողովրդի վզին հերթական բազմահազարանոց տուգանքները փաթաթելու նպատակով եք ընդունել:
Ուրեմն այս օրերին 20 հոգուց ավել հարսանիք, թաղում, հոգեհանգիստ, ծնունդ, կնունք անել չի կարելի, բայց ինչ-ոչ մի կուսակցության վարչության նիստ անել կարելի է, հա՞:
Հեռավար անեիք ձեր նիստը, եթե այդքան կարևոր էր:
Ի՞նչ օրինակ եք ծառայում մնացածի համար:
Ասածս չի ենթադրում, որ բոլորը պետք է խախտեն Արտակարգ դրության ռեժիմը: Ասածս ճիշտ հակառակն է՝ Արտակարգ դրության ռեժիմը ԲՈԼՈՐԻ համար է, այդ թվում՝ ձեր:
Հա, ու վերջում հիշեցնեմ, որ ՔՊ վարչության անդամ է նաև պարետ Տիգրան Ավինյանը: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության…
Հ.Գ. Պարոն պարետ, գուցե գոնե ձեր PR-ի համար ՔՊ-ին տուգանեի՞ք»: