Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու առաջարկին:
Արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ` 10-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ին` 1 ամիս ժամկետով: Նախօրեին կառավարությունը դիմել էր երկրի նախագահին` խնդրելով արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է համապատասխան փաստաթուղթը:
Նշենք, որ ապրիլի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված 411 դեպք է արձանագրվել, մահացել է 5 մարդ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ