Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին ընդունել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկը

Ապրիլ 22,2020 20:12

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է Ուկրաինայի պաշտոնը զբաղեցնելու առաջարկին, որն արվել է իշխող կուսակցության կողմից: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ինձ համար մեծ պատիվ է նախագահ Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետ դառնալու առաջարկ ստանալը: Ես նաև շատ բովանդակալից և օգտակար զրույց եմ ունեցել վարչապետ Շմիգալի հետ, որի ընթացքում մենք մանրամասնորեն քննարկել ենք կառավարությունում իմ հնարավոր աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը,- »,-գրել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին հիշեցրել է, որ Ուկրաինայի ընտրությունների ժամանակ աջակցել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն, և մեծ հույսեր է կապում վերջինիս թիմի հետ: Նա նաև հավելել է, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջարկին և իր որոշմանը: «Առջևում մեզ շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում՝ ինչպես տնտեսությունում, այնպես էլ երկրի կյանքում առհասարակ: Մեզ այժմ անհրաժեշտ է ինչպես երբևէ խիզախ լինել մեր որոշումներում և բարեփոխումներում»:

Սաակաշվիլին հույս ունի, օգտագործելով իր միջազգային փորձը, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունը և երկրի ինտեգրումը միջազգային կառույցներին:

Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Սաակաշվիլիի հետ: Ուկրաինայի նախագահը հավատացած է, որ Օդեսայի նախկին նահանգապետն ունի անհրաժեշտ ներուժ` կառավարությանն աջակցելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930