Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Կապանում

Ապրիլ 22,2020 18:55
spanutyun

2020թ. ապրիլի 22-ին՝ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով:

Պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Կապան քաղաքի 29-ամյա բնակիչ է:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում ՝դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է երկու հատ կրակված պարկուճ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատամանրաթելային, դատակենսաբանական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930