Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա պայմանավորվածություն, այսօր կլինի պարետի որոշում». Մակունցը՝ տեքստիլ արտադրողների մասին

Ապրիլ 22,2020 18:45

«Պարետատունը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից տեքստիլի արտադրությունը կսկսի աշխատել, եթե վարակի տարածումը նվազ լինի մեկից: Այս պահին վարակի տարածման ինտենսիվությունը մեկից բարձր է, եւ այդ առնչությամբ պարետատունը հայտարարություն կանի»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ասել էր՝ չնայած վարչապետը հայտարարել էր ապրիլի 20-ից տեքստիլի ոլորտի աշխատանքի վերսկսման մասին, սակայն Վանաձորի կարի ֆաբրիկայի՝ աշխատանքի գնացած աշխատակիցներին տուգանել են ոստիկանները:

Լիլիթ Մակունցը հայտնեց՝ տեքստիլ արտադրողները հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում եւ առաջարկել, որպեսզի կանոնների պահպանմամբ աշխատեն միայն այն արտադրամասերը, որոնք նախապես կդիմեն նախարարությանը. «Կան տեքստիլի արտադրամասեր, որոնք չեն ուզում առաջարկվող պայմաններով աշխատել: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, եւ այսօր կլինի պարետի որոշումը: Այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոններով աշխատել, պետք է դիմեն նախարարություն, ինչից հետո կարող են գործել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930