Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտոնական Բաքուն` արցախյան հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին

Ապրիլ 22,2020 18:15

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը և նշել, որ պաշտոնական Բաքուն կողմ է Արցախի հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, իսկ «Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը», հաղորդում է Ազերթաջ» գործակալությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 21-ին, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ քննարկվում է Արցախի հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, ինչը Լավրովի խոսքով` նախևառաջ ենթադրում է Արցախին կից շրջանների հանձնում, հայտարարել է. «Այն, ինչ վերաբերվում է տարածքներին, ինչպես նշվել է մեկնաբանության մեջ, ամենից բացի դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ որևէ հայկական կողմից չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Այո, որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»:

Հաջիևի խոսքով` ՀՀ արտգործնախարարի նման հայտարարությունը «տապալում է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»: «Եթե Հայաստանը ցանկանում է նման հայտարարություններով դուրս գալ բանակցային գործընթացից, ուրեմն պետք է բաց խոստովանի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ իրենց հերթին պետք է արձագանքեն այդ հայտարարությանը: Հակամարտության լուծման հարցում Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է, հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,-հավելել է նա:

Սերգեյ Լավրովի հայտարարությանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: Գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ արցախյան հակամարտության լուծման փուլային տարբերակին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930