«Ռուսական կապիտալը 40 տոկոսով իջել է, այսինքն, դուրս է գնացել ու դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ «Գազպրոմ Արմենիան» գազ է ներմուծում ռուսական «Գազպրոմից»՝ պարտքով: Հետո դա վիճակագրորեն ներդրում է երեւում, հետո, երբ վճարում ենք գազի դիմաց, դուրս է գալիս: Մեր կառավարությունը պետք է այնպիսի միջավայր ձեւավորի, որ ռուսական ներդրումները մնան Հայաստանում, մեր ապրանքները մրցունակ լինեն: ՌԴ-ն շահագրգիռ չի՞ դրանով: Հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված չեն օրվա իշխանություններով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա ասաց, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից երեւում է, որ բանակցելու շատ բան կա. «Միանշանակ, Արցախի խնդիրը Արցախի ժողովուրդն է որոշում, նրանից հարցրե՞լ են, որ ինչ-որ բան քննարկում են, կամ չէ: Ըստ ամենայնի, դա մադրիդյան կամ կազանյան սկզբունքներն են, որը անընկալելի ու անընդունելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ