Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթն այս դարում երբեք այդքան էժան չի եղել. ինչ է սպասվում Ռուսաստանի տնտեսությանը. BBC

Ապրիլ 22,2020 16:42
ayl

Ապրիլի 21-ից նավթի գինը սրընթաց անկում է գրանցում համաշխարհային շուկաներում՝ չնայած ՕՊԵԿ+-ի ձեռք բերված համաձայնությանը, որը պետք է սահմանափակեր նավթի արդյունահանումը, ինչն էլ կհանգեցներ գների աճի: Երեքշաբթի առավոտյան Brent տեսակի նավթի արժեքը նվազել է 16 դոլարից՝ մեկ բարելի դիմաց, իսկ Urals ռուսական նավթի գինը հասել է 1998թ. մակարդակին՝ հասնելով 8.48 դոլարի: BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է պարզել, թե ստեղծված իրավիճակն ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության և ռուբլու վրա:

Ռուսաստանի 2020թ. բյուջեում Urals նավթի գինը հաշվարկված է մեկ բարելի դիմաց 42.25 դոլար: Իսկ այժմ ռուսական նավթի գինը զգալիորեն ցածր է այս մակարդակից: Հավանականություն կա, որ ռուսական նավթի գինը ֆիզիկական մատակարարման շուկայում կնվազի 10 դոլարից՝ կարծում է Fitch գործակալության բնական ռեսուրսների խմբի ղեկավար Դմիտրի Մարինչենկոն: Վերլուծաբանի խոսքով՝ 15 դոլարից ցածր գնի դեպքում Ռուսաստանի բյուջեն նավթային ընկերություններից կստանա նվազագույն հարկեր, ուստի ինչքան երկար նավթի գները շարունակեն մնալ էժան մակարդակի վրա, այնքան ավելի ուժեղ կլինի ռուսական բյուջեի դեֆիցիտը:

Ապրիլի 3-ին ՌԴ Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ընթացիկ ամսում բյուջեն չի ստանա 55.8 միլիարդ ռուբլի՝ նավթագազային եկամուտներից: Bloomberg գործակալության տվյալներով` մայիսին ռուսական բյուջեն արտասահմանում վաճառված 1 բարել նավթի դիմաց կստանա 1 դոլար:

Երբ նավթի գները բյուջեում հաշվարկված մակարդակից ցածր են, ապա ծախսերը ֆինանսավորվում են Ազգային բարօրության հիմնադրամից: ՌԴ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հիմնադրամի միջոցները կբավարարեն 6-10 տարի, եթե մեկ բարել նավթի գինը լինի 25-30 դոլար: Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ հաշվի առնելով բոլոր ծախսերը՝ 2020թ. վերջին հիմնադրամում կլինի 7 տրիլիոն ռուբլի, ինչը նավթի ընթացիկ գների պայմանում կբավարարի երեք տարի:

Նավթային շուկայում ստեղծված իրավիճակը ռուբլու թուլացման հիմնական գործոններից է: Վերլուծաբանները կարծում են, որ ռուբլու արժեզրկումը կարճաժամկետ հեռանկարում կշարունակվի, բայց ապագայում, երբ կարանտինի միջոցառումները թուլանան, վերականգնի նավթի պահանջարկը, ռուսական արժույթը պետք է ամրապնդվի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930