Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ ինչպես են բաշխվել Արցախի Ազգային ժողովի պատգամավորական մանդատները. ԱՀ ԿԸՀ-ն կկազմի ԱԺ-ի ընտրված պատգամավորների ցուցակը

Ապրիլ 22,2020 16:14

Ինչպես արդեն հայտարարվել էր, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս.թ. ապրիլի 7-ի որոշմամբ  2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով՝ ԱՀ Ազգային ժողովն ընտրված է համարվել:

Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց  մանդատ,

2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,

3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Իրազեկում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու նկատառումներից ելնելով,  ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերի դրույթների հաշվառմամբ, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կկազմվի ԱՀ Ազգային ժողովի ընտրված պատգամավորների անվանական ընդհանուր ցուցակը՝ նորընտիր պատգամավորներին վկայական տրամադրելու համար:

Հետևաբար, նորընտիր Ազգային ժողովում ներկայացված միակ կուսակցությունների դաշինքին և 4 կուսակցություններին առաջարկում ենք գրանցված ընտրական ցուցակներում հնարավոր փոփոխությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողով  տեղեկատվություն ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 4-ը ներառյալ:

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930