CIES Football Observatory մարզական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենից շատ ֆուտբոլիստ արտահանում է Բրազիլիան: Աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս 1600 բրազիլացի ֆուտբոլիստ: Ընդ որում, նրանց 74,6 %-ը խաղում է էլիտար դիվիզիոններում:
Փորձագետների հաշվարկով, առաջին տասնյակում Բրազիլիային հաջորդում են Ֆրանսիան՝ 1027, Արգենտինան՝ 972, Անգլիան՝ 565, Իսպանիան՝ 559, Սերբիան՝ 521, Գերմանիան՝ 480, Կոլումբիան՝ 467, Խորվաթիան՝ 446 եւ Նիգերիան՝ 399 ֆուտբոլիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ