Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հասկացել է, որ չի կարելի տխուր ու ձեռքերը ծալած նստել կորոնավիրուսի համավարակի պատճառով եւ որոշել շախմատի պատմության մեջ առաջին անգամ իր անունով համացանցային մրցաշար կազմակերպել աշխարհի ութ էլիտար շախմատիստների մասնակցությամբ: Դրա համար շատ բան պետք չէր. հարկավոր էր ունենալ ընդամենը նոութբուք եւ ինտերնետային կապ:
Magnus Carlsen Invitational ինտերնետային մրցաշարին, բացի աշխարհի չեմպիոնից՝ մասնակցում են ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, չինացի Դին Լիրենը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ իրանցի Ալիռեզա Ֆրուզջան:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը $ 250 հազար է: Հաղթողը կստանա $ 70 հազար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ