Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոնյանց փողոցում կրակել է Երևանի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ. հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 22,2020 15:33

2020 թվականի ապրիլի 21-ին ժամը 20:55-ին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ զույգ ազդրերի շրջանի հրազենային վիրավորում, ձախից ազդրի ստորին երրորդականի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ Մամիկոնյանց փողոցից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա տղամարդ:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գործող գեղեցկության սրահի մոտ, առերևույթ հանցագործություն կատարած, ինքնությունը դեռևս չպարզված անձը, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենի գործադրմամբ, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, կրակել է Երևան քաղաքի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի երկու պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տարածքը տեսանկարահանող սարքը, տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930