«Տեղի է ունեցել տհաճ միջադեպ, եւ, բնականաբար, ստանձնվել է պատասխանատվություն: Այդպես էլ պետք է լիներ, սակայն մի շարք անձինք եւ լրատվամիջոցներ, օգտագործելով առիթը, ներկայացնում են իրենց համար հաճելի իրողություն եւ քննադատությունն ընդհանրացնելով՝ այն ուղղում են Հանրային հեռուստաընկերության ամբողջ թիմին եւ բովանդակությանը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերի տեխնիկական փորձի «արտահոսքից» հետո Հանրային հեռուստաընկերության որոշ աշխատակիցների՝ աշխատանքից ազատմանը:
«Շնորհակալություն հայտնեմ հեռուստաընկերության պրոֆեսիոնալ թիմին, որոնք գերլարված են աշխատում: Վստահ եմ, որ հանրությունը գնահատում է ձեր աշխատանքը: Ձեր գործին ծառայեք՝ անկախ անձերից»,-հավելեց Գրիգորյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ