Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկերը չվճարածների տույժերը կրկնակի քիչ կհաշվարկվեն

Ապրիլ 22,2020 14:27

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ հարկային օրենսգրքին առնչվող օրինագծեր քննարկելու համար. նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է 24 ժամում: Որպես հակաճգնաժամային միջոցառում` «Իմ քայլն» առաջարկում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը ներդրում անող տնտեսվարողներին տալ հետեւյալ արտոնությունը՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի հեղինակը սկզբնական շրջանում քիչ շահութահարկ կարող է վճարել:

Մյուս օրինագծով էլ, որի հեղինակը ԲՀԿ-ն է, սահմանվում է՝ հարկային պարտավորությունների չկատարումը կենթադրի տույժերի նվազեցում՝ կրկնակի չափով (14,6%): «Սա կարեւոր դրույթ է, որովհետեւ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ հիմա եւ սրանից հետո որոշ հարկային պարտավորություններ չեն կատարվում: Հետեւաբար, տույժերը կրկնակի քիչ կհաշվարկվեն, սա շատ կարեւոր է»,-նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ինչ վերաբերում է հաջորդ օրենսդրական փոփոխությանը, Միքայել Մելքումյանի խոսքով. «Գործող կարգավորմամբ՝ 500 000 դրամից ավելի հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողի հանդեպ հարկային մարմինը կարող է արգելանք կիրառել: 9813 տնտեսվարող վերջին երկու տարում արգելանքի տակ է եղել: Առաջարկում ենք 500 000 դրամի շեմը դարձնել 1,5 միլիոն՝ ՓՄՁ-ներին հնարավորություն տալով շատ չտուժելու»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ իր հերթին ասաց, որ կառավարության դիրքորոշումը նշյալ փոփոխությունների օրինագծի վերաբերյալ դրական է. «Այսուհետեւ արտակարգ դրության ժամանակ եւ դրանից հետո՝ անորոշ ժամկետում, մենք մինչեւ 1,5 միլիոն հարկային պարտավորության դեպքում վարույթ չենք ձեռնարկի եւ գույքի վրա արգելանք չենք դնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930