Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլին տրամադրվել է գրեթե երկու անգամ ավելի վարկ

Ապրիլ 22,2020 14:08

Այսօր մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ կա գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի նկատմամբ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ ներկայացնելով կորոնավիրուսի համավարակի հետեւանքով տնտեսական վնասները չեզոքացնելու համար կառավարության աջակցության 2-րդ միջոցառումը: Փոխնախարարը՝ հղում անելով կենտրոնական բանկի օպերատիվ տվյալներին, ասաց՝ ունենք 13 հազարից ավելի հայտադիմում, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 27,6 միլիարդ դրամ: Այսօրվա դրությամբ հաստատվել է 2943 հայտ, ընդհանուր՝ 4,34 միլիարդ դրամի:

Կառավարության 1-ին միջոցառմամբ եւս թույլատրվում է գյուղոլորտի կազմակերպություններին մասնակցել, եւ այս ծրագրին ներկայացվել է 10 հայտ, 694 միլիոն դրամի վարկի համար: Ընդհանուր առմամբ, ըստ փոխնախարարի, 20 օրում 4,7 միլիարդ դրամի վարկ: Նա համեմատություն արեց այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների հետ, ըստ այդմ, հունվար ամսից մինչեւ մարտի 31-ը տրվել է 1638 վարկ, 6,8 միլիարդ դրամի. «Տեսնում ենք, որ ապրիլին տրամադրվել է գրեթե երկու անգամ ավելի վարկ: Այսօր բանկերի գործունեությունը բավականին ծանրաբեռնված է»:

Պարենային ապահովության մասին էլ փոխնախարարն ասաց՝ ԵԱՏՄ-ում 46 մլն տոննա հավելյալ ցորենի արտադրանք կլինի, 1,38 մլն տոննա լրացուցիչ պահանջարկ կլինի միրգ-բանջարեղենի գծով .«Ճիշտ է, Հայաստանն ինքնաբավ է, եւ բանջաբոստանային եւ միրգ-հատապտղի արտադրությամբ, սակայն սա նորից մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մտածենք, թե որ շուկաներում կարող ենք մեր արտադրանքն իրացնենք: Միրգ-բանջարեղենի պահանջարկը ԵԱՏՄ երկրներում այս տարի կազմելու է 8 մլն տոննա, իսկ շաքարի ավելի պրոֆիցիտը՝ ավել արտադրանքը մոտ 510 հազար տոննա է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930