Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլիվուդյան պրոդյուսեր դառնալու կեղծ կինոն

Ապրիլ 22,2020 16:50

Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է եւ մեղադրվում  է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու գործով` մեղադրում է վերջինիս իր դեմ շինծու գործ «կարելու» համար:

Հակառակ կողմը անհերքելի ապացույցներ ունի Ս. Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքի հիմնավորվածության, ինչպես նաև գործարար Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ այն իրականացնելու համար կատարող փնտրելու վերաբերյալ:

Հափշտակության գործով ապրիլի 23-ին նշանակված է վերաքննիչ բողոքի քննություն:  Այս ճանապարհին, տարբեր գործերով մի քանի անգամ դատապարտված Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությամբ հանդես է եկել ԱԺ 5 պատգամավոր: Իբրև թե հաշվի է առնվել կալանավորի առողջական վատ վիճակը եւ համավարակով պայմանավորված ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը:

Իսկ թե ո՞վ է իրականում Ստեփան Մարտիրոսյանը, ի՞նչ անազնիվ ճանապարհով է դարձել հոլիվուդյան պրոդյուսեր եւ որքանո՞վ է Նոր Հայաստանում արդարացված պետական պաշտոնյաների նրա նկատմամբ  երաշխավորությունը՝ դիտեք տեսանյությում:

Մեկնաբանում է «ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գևորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930